Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Այս պահին նման բան նախատեսված չէ»,- ասել է նա։
Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները ևս հայտնել են, որ Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն անփոփոխ գրաֆիկով՝ ըստ նախապես սահմանված ժամանակացույցի։