Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկովի արձագանքներից հետո արդեն սկսել են ավելի զգուշավոր խոսել․ Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 27,2024 19:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«…Տուժածները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, նաև հայտնել են, որ Գրոզնիի երկնքում պայթյուններ են լսել 3 անգամ: Նրանց խոսքով՝ պայթյունի ձայները գալիս էին դրսից, իսկ հետո ինչ-որ բան դիպավ ինքնաթիռին… Վթարի առաջին իսկ պահից մամուլում գրվել է, որ ինքնաթիռ են մխրճվել թռչուններ։ Բայց նախնական եզրակացությունը, որին եկել են փորձագետները, այն է, որ այստեղ արտաքին միջամտություն է եղել: Բայց թե ինչ զենք է կիրառվել, կորոշի հետաքննությունը։ Այնուամենայնիվ, եթե նայեք ինքնաթիռի թռիչքի հետագծին, ապա պարզ է դառնում, որ այն վերցրել է Մախաչկալայի վրայով թռիչքի ուղղությունը դեպի Ակտաու։ Արդեն այստեղ կորոշվի՝ ինքնաթիռին վայրէջքի թույլտվություն տրվել է, թե ոչ ՝ հետաքննության արդյունքներով։ Բացի այդ, հետաքննությունը նաև կորոշի, թե ինչ նպատակով է օդաչուն վթարային վայրէջք կատարել…»,-այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի Թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւը։

Սա Ադրբեջանից եկող առաջին պաշտոնական արձագանքն է։ Մինչ դա տեղեկատվական հոսքերով ու պատգամավորների մակարդակով ուղիղ մեղադրում էին ռուսական կողմին։ Պեսկովի արձագանքներից հետո արդեն սկսել են ավելի զգուշավոր խոսել, իմ տպավորությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031