«Տուժող կողմին հետաքրքրում է, թե ով է եղել դեպքի օրը զոհված զինվորների դիերը դուրս հանելու պահին նշված տարածքում բարձրաստիճան սպան, հրամանատարը, ում հրամանով են դուրս բերվել դիերը: Որովհետեւ տուժող կողմը վերջին երկու տարում անընդհատ բարձրաձայնել է այս հարցը՝ ընդգծելով, որ դեպքի օրը խախտվել է դեպքի վայրը, առանց դեպքի վայրի զննության դիերը դուրս են բերվել»,- այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված 15 զինծառայողների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց այրված զինվորների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: Այսօրվա նիստում շարունակվեց N զորամասի հրամանատարի նախկին տեղակալ Ռուդիկ Հակոբյանի հարցաքննությունը: Նա հենց դեպքի օրը, ըստ Նորիկյանի ազատվել է ծառայությունից:
Փաստաբանը նաեւ նկատեց, որ Ռուդիկ Հակոբյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներն էին իրար հակասող. «Նշված վկան նախաքննության ընթացքում շեշտել է, որ դեպքի վայր ժամանելու պահին ականատես է եղել, որ հրշեջներն իրականացնում են իրենց աշխատանքը, դուրս են բերվում զոհված զինվորների դիերը, իսկ դատարանում կտրականապես հերքում էր, դեպքի վայր հայտնվելուն պես տեսել է կապիտան Տիգրան Ղազարյանին ու Եղիշե Հակոբյանին, իր գալուց հետո են հրշեջ ծառայության աշխատակիցները ներկայացել»:
Փաստաբանը նկատեց, որ այս քրեական վարույթի շրջանակներում գրեթե բոլոր հարցաքննվածների ցուցմունքներում կան հակասություններ, ինչը տուժող կողմի մեջ խորը համոզմունք է ձեւավորում, որ հարցաքննված վկաներն ու մեղադրյալները չեն տալիս արժանահավատ ցուցմունքներ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ