Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ինքնաթիռը ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»՝ հայտնել է ավիաընկերությունը

Դեկտեմբեր 27,2024 18:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն» – Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, ըստ նախնական տվյալների, ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության», ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հայտնել է ավիաընկերությունը:

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը դեկտեմբերի 27-ին հայտնել է, որ նախքան ինքնաթիռի կործանումը, որը պետք է վայրէջք կատարեր Գրոզնիում, Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանում արգելվել են վայրէջքները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Մինչ այդ, նրա խոսքով, օդաչուն երկու անգամ փորձել է վայրէջք կատարել, սակայն չի կարողացել դա անել մառախուղի պատճառով։ Դրանից հետո, ըստ Յադրովի, առաջարկել են իջեցնել ինքնաթիռը մոտակա օդանավակայաններից մեկում, սակայն օդաչուն որոշում է կայացրել թռչել Ակտաու Կասպից ծովի վրայով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031