Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյան համայնքում տեսչական մարմինը հողային օրենսդրության պահանջների խախտումներ է հայտնաբերել 

Դեկտեմբեր 27,2024 17:04

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։

Իրականացված ուսումնասիրության ընթացքում համադրվել է ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1036-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի գլխավոր հատակագիծը, կադաստրային քարտեզը «Maparmenia» էլեկտրոնային տարբերակով և կադաստրային գործերը, որի արդյունքում պարզվել է, որ նշյալ ժամանակաշրջանում Աբովյան համայնքում բազմաթիվ հողամասեր օտարվել են՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ քաղաքի գլխավոր հատակագծի դրանք ընդգրկված են եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։

Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն արձանագրության փաթեթն ամբողջությամբ ուղարկել է իրավասու մարմիններին՝ հայտնաբերված արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031