Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշներն անկում են գրանցել. «Լույս» հիմնադրամ

Դեկտեմբեր 27,2024 16:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

  1. Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, ինչը և սպասելի էր։ Նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, ինչի արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է։ Նույն գործոններով պայմանավորված՝ դեկտեմբերի աճը ևս բավական ցածր կլինի։ Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, գրանցվելով որպես ներքին արտադրանք, հանգեցրել էր նաև տնտեսական ակտիվության աճի արագացմանը։ Ընթացիկ տարում, վերաարտահանման ծավալները մի կողմից էականորեն նվազել են, մյուս կողմից դրանց ավելի քիչ մասն է գրանցվում որպես հայկական արտադրանք, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) էականորեն դանդաղել է։
  2. Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել։ Սա նույնպես պայմանավորված է ոսկու վերաարտահանման գործունեության ծավալների նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում, բացի վերոհիշյալից, մյուս հատվածները նույնպես դրսևորում են ցածր աճեր կամ անկումներ, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ դա կարող է հանգեցնել տնտեսության ներուժի նվազման։
  3. Մակրոտնտեսական ցուցանիշները կարող են շեղվել կառավարության կողմից կանխատեսված մակարդակներից։ ՏԱՑ-ի՝ նման ցածր ցուցանիշների պայմաններում, տնտեսական աճը տարեվերջին կարող է լինել շատ ավելի ցածր, քան 5.8 %-ը, որը դրված է 2025թ. բյուջեի հիմքում։ Բացի այդ, կանխատեսումներից ցածր կարող է լինել նաև գնաճը, որը նույնպես նոյեմբերի դրությամբ բավական ցածր մակարդակում է։ Այս պայմաններում, վտանգվում է հաջորդ՝ 2025թ. բյուջեի սցենարը։
  4. Տնտեսական ակտիվության դանդաղման պայմաններում տնային տնտեսությունների վարկերի ծավալները աճում են բարձր տեմպերով։ Տնտեսական ակտիվության աճը, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձերի աճի տեմպը բավական ցածր է վարկերի աճերի համեմատ։ Մասնավորապես, սպառողական և հիպոթեքային վարկերի աճերը կազմում են համապատասխանաբար 30.6 % և 25.8 %, ինչը անգամներով գերազանցում է բնակչության եկամուտները բնութագրող բոլոր ցուցանիշների աճերին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031