Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագիտական խորհրդում քննարկվել են ԶՈւ-ում մահվան և ինքնավնասման դեպքերի, զորակոչերի ընթացքում արձանագրվող խնդիրների, նաև զինված ուժերում կանանց իրավունքների հետ կապված հարցեր

Դեկտեմբեր 27,2024 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նոր կազմով առաջին նիստը:

Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով, որ ջանքերի համատեղմամբ կարող ենք նպաստել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, ճիշտ հասցեավորմանը և բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավմամբ` առկա խնդիրներին լուծման մեխանիզմներ գտնելուն:

Փորձագիտական խորհրդում քննարկվել են զինված ուժերում մահվան և ինքնավնասման դեպքերի, կարգապահության ամրապնդման, զորակոչերի ընթացքում արձանագրվող խնդիրների, ինչպես նաև զինված ուժերում կանանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում արձանագրված՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի օրենսդրական և գործնական բնույթ ունեցող խնդիրները, որոնք վերաբերում են վարժական հավաքների ներգրավման ընթացքում բուժզննումներին, զորակոչիկների հետազոտություններին, զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված սահմանափակումների պահանջները պահպանելուն, սպա-հոգեբանի ինստիտուտին, զորքերում կարգապահությանը և կանոնադրային հարաբերություններին, կարգապահական և քրեական պատասխանատվության ենթարկելու հիմնահարցերին, այլընտրանքային ծառայության ոլորտում առկա խնդիրներին, գերության մեջ գտնվող և անհայտ կորած զինծառայողների կարգավիճակին, նրանց ընտանիքների սոցիալական ապահովության և այլ իրավունքների երաշխավորմանը և այլն:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակություն։

Պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով նոր ձևավորված փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկվել են ոլորտային ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբանության, սոցիոլոգիայի ոլորտի անկախ մասնագետներ, փաստաբաններ:

Փորձագիտական խորհուրդը լայն հնարավորություն է տալու քաղաքացիական հասարակության, պետական կառույցների, անկախ փորձագետների ներգրավմամբ կազմակերպելու մասնագիտական քննարկումներ՝ նպատակ ունենալով ջանքերի համատեղմամբ լուծելու անվտանգային ոլորտում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031