Լրահոս
Օրվա լրահոսը

2023-2024 թվականների ընթացքում ՀՀ-ի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով. Աննա Վարդապետյան

Դեկտեմբեր 27,2024 16:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօրվա կառավարության նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե վերջին մեկ տարում ինչ գույք են չզեկուցվող հարցերի շրջանակում ամրակցել պետական գույքի կառավարման կոմիտեին: Դատախազը նկատեց, որ ամրակցման վերաբերյալ բոլոր որոշումների հիմքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր են, կամ հաշտություններ, կամ դատարանի վերջնական վճիռներ:

«Պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը: Գույքերը, որոնց մասին նշեցի, Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքն է, Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին եւ 2-րդ հարկերի շուրջ 240 քմ տարածքներն են: Արդեն վերադարձված է Ծաղկաձոր համայնքի մոտ 24 000 քմ հանգստի համար նախատեսված, եւ հատուկ պահպանվող տարածք ենք ամրացրել պետական գույքի կառավարման կոմիտեին»,- մանրամասնեց դատախազը: Ըստ նրա՝ մոտ 20.000 քմ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք են վերադարձրել ՀՀ-ին: Նրա խոսքով, այդ շարքը համալրում է նաեւ Արմաշ գյուղում Երազ 2 զորամասի տարածքը, Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող երկու հողամասեր, Քասախ համայնքից հողատարածք:

«Իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 584 միլիոն դրամ», – մանրամասնեց դատախազը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031