Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյան. Սերժ Սարգսյանի օրինակն ի ցույց է դնում, որ արհեստավարժ կառավարումն ու դիվանագիտությունն են այն ուղին, որը կարող է ապահովել մեր երկրի ազգային շահերի պաշտպանությունը

Դեկտեմբեր 27,2024 16:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նկարում Տիանանմենի հրապարակում եմ, որտեղ հարգանքի տուրք ենք մատուցում մեր չինացի բարեկամներին՝ ամրապնդելով հայ-չինական պատմական բարեկամության սյուները:
Տիանանմենի այս հրապարակը մեզ հիշեցնում է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը, որի ընթացքում նա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ միասին, կարևոր քայլեր ձեռնարկեց հայ-չինական հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ:

Չինաստան կատարած մեր այցի ընթացքում՝ AIBO ակադեմիայի շրջանակներում, մենք հնարավորություն ունեցանք ուսումնասիրելու դիվանագիտության և մշակույթի կարևորագույն մոտեցումներ՝ միաժամանակ ականատես լինելով այն հարգանքին, որը մեր չինացի գործընկերները ցուցաբերում են ՀՀ 3-րդ նախագահի հանդեպ: Նրանք կրկին ընդգծեցին Սերժ Սարգսյանի հեռատես քաղաքականության արդյունքները, որոնք այսօր էլ անդրադառնում են հայ-չինական ամուր գործընկերությանը:

Այցելելով Չինաստանի խոշորագույն ռազմարդյունաբերական գործարաններից մեկը՝ մեզ տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կնքված համագործակցության պայմանագիրը շարունակում է գործել մինչ օրս՝ ապացուցելով նրա դիվանագիտական ռազմավարության երկարաժամկետ արդյունավետությունը:

Ցավոք, այսօրվա իշխանությունները, իրենց անմխիթար անգործությամբ և ապաշնորհ քաղաքականությամբ, խայտառակում են մեզ միջազգային ասպարեզում՝ վտանգելով տարիների ընթացքում ձեռք բերված դիվանագիտական հաջողություններն ու ազգային արժանապատվությունը: Սա վկայում է այն մասին, թե որքան կարևոր է պետական մտածողության և քաղաքական պատասխանատվության առկայությունը, որը ցավալիորեն բացակայում է մերօրյա իշխանությունների մոտ:

Սերժ Սարգսյանի օրինակն ի ցույց է դնում, որ արհեստավարժ, պատասխանատու կառավարումն ու դիվանագիտությունն են այն ուղին, որը կարող է ապահովել մեր երկրի ազգային շահերի պաշտպանությունը և միջազգային դիրքերի ամրապնդումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031