«Ահ, ինչ տարբերություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում իր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, կալանքի միջնորդություն էր ներկայացվել:
«Օֆ, օֆ, օֆ, չէ, չէ»,- կալանքի միջնորդության հարցին այսպես պատասխանեց Չեմբերջյանը: Նրա խոսքով, եթե ինքը մեղավոր է, պետք է, որ ձերբակալվեր: Հարցին՝ ինչի մեջ են մեղադրում իրեն, նա պատասխանեց՝ Լեւոն Սարգսյանի փողերը լվանալու համար է մեղադրանքը: Լրագրողի դիտարկմանը, թե «Իմ Քայլը» հիմնադրամին գումարներ եք տալիս, իսկ ձեզ մեղադրում են Լեւոն Սարգսյանի փողերը լվանալու մեջ, ստացվում է՝ Լեւոն Սարգսյանի լվացած փողե՞րն եք տվել հիմնադրամին, Չեմբերջյանը պատասխանեց՝ վնաս չունի. «Սխալմունք կարող է լինել, կշտկվի: Ով աշխատում է, սխալվում է: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ սխալ չեմ արել»:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպած «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցած 62 հաջողակ տղամարդ գործարարների մեջ է եղել նաեւ Գաբրիել Չեմբերջյանը եւ տարածված տեղեկությունների համաձայն՝ հիմնադրամին նվիրաբերել 50.000 ԱՄՆ դոլար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ