Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը չի ընդունում ադրբեջանական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքը

Դեկտեմբեր 27,2024 15:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումից տեղեկանում ենք. «Ռուսական կողմը չի ընդունում ադրբեջանական կողմի մեղադրանքը։ Ադրբեջանցի պատգամավորներից մեկն էլ երեկ իր հարցազրույցում պահանջել էր, որպեսզի ռուսական կողմը ներողություն խնդրի։

Այդ ամենին ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել է այսօր իր նախորդ հայտարարությունը, որ պետք է սպասել վերջնական եզրակացության»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով։

Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքի գործունեության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմին՝ պայթելով օդանավի մոտ՝ օդում։

Կառավարության աղբյուրները նաև հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031