Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ Պետական եկամուտների կոմիտեում

Դեկտեմբեր 27,2024 14:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, իսկ Արթուր Մանուկյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Վրեժ Մխիթարյանը։ ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Կարեն Թամազյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 1206 – Ա
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀԱՄԼԵՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանա-
կավոր պաշտոնակատար Համլետ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

N 1209 – Ա

ՎՐԵԺ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
4-րդ մասով՝
Վրեժ Մխիթարյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 1210-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր
պաշտոնակատար Արթուր Մանուկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

N 1207 – Ա

ՌԱՖԱՅԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ
Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին
մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշ-
տոնակատար Ռաֆայել Գևորգյանին վերանշանակել պետական եկամուտների կոմիտեի
նախագահի տեղակալի պաշտոնում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 1208 – Ա

ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ
Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին
մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշ-
տոնակատար Կարեն Թամազյանին վերանշանակել պետական եկամուտների կոմիտեի
նախագահի տեղակալի պաշտոնում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031