Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռվում Հակոբյան Եղիշն էր գոռում, Տիգրանը բացատրեց՝ ինչ է պատահել… Եղիշը ձներում թավալվում էր, ուզել է իրեն վնասի

Դեկտեմբեր 27,2024 14:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված 15 զինծառայողների գործով դատական նիստում շարունակվեց N զորամասի հրամանատարի տեղակալ Ռուդիկ Հակոբյանի հարցաքննությունը:

Հրդեհից մահացած զինվորների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հարցաքննվող վկայից հետաքրրքվեց՝ դուք բավարարվա՞ծ եք եղել  այդտեղ կազմակերպվող ծառայությամբ. դուք տագնապ անհանգստություն ունեցե՞լ եք, ձեզնից մեկը, որ զանգեր, ասեր 21քմ տարածքում հնարավոր չէ 18, 19 զինվոր պահել: Ձեզնից որեւէ մեկը տագնապ, զեկուցագիր բարձրացրե՞լ է:

Ի պատասխան Ռուդիկ Հակոբյանն ասաց՝ նմանատիպ նկատառումներ, անհանգստություններ եղել են, որովհետեւ դա դժվարացնում էր ծառայության կազմակերպումն ու վերահսկողությունը: Ըստ նրա՝ բոլորը մտածել են դրա մասին, իսկ վերադասը մտածում էր նաեւ մոդուլային գումարտակների ստեղծման մասին:

Հաջորդ հարցին, թե սպաների համար հատկացված առանձնատան մասին ձեզ ի՞նչ է հայտնի, Հակոբյանը պատասխանեց՝ որ սպաներին առանձին հատկացված տարածք լինելու մասին ոչինչ հայտնի չէ:

Փաստաբան Նորիկյանի ճշտող հարցին, թե ձեզ չի՞ հետաքրքրել, թե այդտեղ զինվորական ծառայություն անցնող սպաները, որտեղ են նստում, սնվում… որ զինվորական կացարանից բացի ավելի լավ պայմաններով առանձնատուն է եղել, որտեղ 2-3 սպա իրենց առօրյան են անցկացրել, Ռուդիկ Հակոբյանը բացասական պատասխան տվեց:

Հարցին, թե երբ դեպքի վայր է հասել, ում է տեսել, վկա Հակոբյանը պատասխանեց՝ շոկային վիճակում արտասվելիս տեսել է Տիգրան Ղազարյանին. «Հեռվում Հակոբյան Եղիշն էր գոռում: Տիգրանը բացատրեց՝ ինչ է պատահել, որ Եղիշն ուզել է վառարանը վառել, բենզինը լցրել է, բոցը բռնկվել է, այրվել է ամբողջ տունը: Եղիշը ձներում թավալվում էր, ուզել է իրեն վնասի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031