Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Նյու Յորքում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության մեկնարկային օրը տղամարդիկ խաղացել են 5, կանայք՝ 4 տուր:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը 4,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Շանթից մեկ միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Տիգրան. Լ. Պետրոսյանը՝ 26-րդ տեղ, եւ Կարեն Գրիգորյանը՝ 36-րդ տեղ:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը վաստակել են 2,0-ական միավոր եւ ընթանում են միջին հորիզոնականներում: Իսկ Մարիամ Մկրտչյանն առայժմ ունի 1,5 միավոր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: