Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ով է իր օգնականի գրպանը թմրանյութ գցել:
«Իմ խորին համոզմամբ՝ իմ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երեւույթների հետ կապ չունի, բայց ես ո՛չ հոգեբան եմ, ո՛չ բժիշկ եմ: Ես մարդ եմ, որ ունեմ իմ սեփական կարծիքը, որը կարող է նաեւ սխալական լինել»,- ասաց մարզպետը:
Հարցին, թե ինչու են այս իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հետ շրջանառվում թմրանյութի թեման, ի պատասխան մարզպետն ասաց. «Իշխանության մաս լինելն իր հետ պատասխանատվություն է բերում ու, բնական է՝ այն հարցը, որը կարող է վերաբերել սովորական քաղաքացուն` ավելի քիչ է հետաքրքրում հանրությանը, քան պաշտոնատար անձանց վերաբերող հարցերը»:
Մեկ այլ հարցին՝ ինչպես կմեկնաբանի Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր աղմկահարույց հայտարարությունը, թե Opel վարողները «համբալներ են»:
Կարդացեք նաև
Հարցը լսելուց հետո մարզպետն ասաց, որ ոչինչ չի կարող ավելացնել Տիգրան Ավինյանի հայտարարությանը ու հեռացավ:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ