Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը դեռ 7-10 տարի պետք է սպասի՞, որ ապօրինի ծագում ունեցող գույքերը վերադարձվեն ՀՀ-ին

Դեկտեմբեր 27,2024 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ-ում ներդրել ենք նոր գործիք, որով շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել դեպի ՀՀ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ: Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչ են արել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից էլ մրցանակ ստացան:

«Այս գործիքի արդյունավետության գնահատման հիմնական չափանիշը նայել, տեսնելն է, թե գործիքի կիրառումն ինչպիսի հաջողություններ ունի արտասահմանում: Իսկ արտասահմանյան փորձը, եթե նայենք, կտեսնենք, որ գործիքի կայացման ու գույքերի վերադարձի համար պահանջվում է 7-10 տարի: Այսինքն՝ 7-10 տարի առնվազն անհրաժեշտ է, որ կոնկրետ պետությունում համանման գործիքի ներդրումից հետո այն կարողանա աշխատել, ու մենք կարողանանք չափել դրա արդյունավետությունը:

Մենք կարողացել ենք շատ ավելի արագ տեմպով ապահովել արդյունք, 5 միլիարդ դրամի վերադարձի մասին խոսելը քիչ չէ՝ հաշվի առնելով, որ դատարանում, եթե չեմ սխալվում դեռ 120 գործ է գտնվում, որոնցով ակնկալվում է ՀՀ-ին վերադարձվել շատ ավելի մեծ քանակությամբ գույք ու դրամական միջոցներ»:

Լրագրողի հարցին, թե դեռ 7 տարի հանրությունը պետք է սպասի՞, որ ապօրինի գույքերը վերադարձվեն կամ չվերադարձվե՞ն, ի պատասխան նախարարն ասաց. «Ես կոնկրետ ժամանակ նշել չեմ կարող ասել: Հանրությունը կարող է ուշադրության կենտրոնում պահել այն դատական գործերը, որոնք այսօր կան, քանի որ ոլորտը շատ զգայուն է, շատ ցանկալի է, որ այդ գործերի ընթացքը լինի հանրային վերահսկողությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031