@regionmonitor1. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի ակնկալում իրավիճակի սրում դեկտեմբերի 29-ին նախատեսված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Նա բացառել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրը չլքելու քայլի կդիմի, քանի որ դա քրեական հանցագործություն է, որը պատժվում է 3-ից 15 տարվա ազատազրկմամբ։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ իշխանության պարտքն է նախազգուշացնել Սալոմե Զուրաբիշվիլիին հանցանք չգործելու՝ խուսափելով նրան հարկադրաբար նստավայրից դուրս բերելու և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու անընդունելի իրավիճակից։