Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացու գրքով ման գալը, անհասկանալի «շորթերն» ու «ռիլզերը» կորոնավիրուսի թեստի սպասումները թատրոն են. Սրբազանը՝ Փաշինյանի ընտանիքի սոցցանցային ակտիվության մասին

Դեկտեմբեր 27,2024 13:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը սոցցանցերում շատերը համարում են նախընտրական արշավ, արդյոք Փաշինյանը կգնա՞ արտահերթ ընտրության՝ այս հարցին ամփոփիչ ասուլիսի ժամանակ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսպես արձագանքեց. «Թող փորձի, էդքան բան… Ինքը պետք է գնա ուրիշ տեղ, ոչ թե ընտրության, բայց թող փորձի: Երկրորդ պարագան. այդ ամբողջը ես չէի համարի նախընտրական ակտիվություն, այլ կհամարեի նախերգանք մեծ սպառնալիքների, շեղելու հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից, որոնք դարձյալ իր հարուցածներն են եւ սպառնում են մեզ առաջիկայում»:

Բագրատ Սրբազանի խոսքով. «Այդպիսով ուղղակի թմրեցնում են, բթացնում ամենատարաբնույթ անհասկանալի թեմաներով եւ նյութերով, զբաղեցնում են մարդկանց՝ ընդհուպ մինչեւ իրենց ընտանեկան կյանքը, եթե դա կարող ենք սահմանել որպես ընտանիք… Ես հիացած եմ, որ Մովսես Խորենացու գիրքը կարող են իրենց ձեռքերում ման գալ…Հայտնագործություն է եղել Մովսես Խորենացին իրենց համար երեւի մեր շատ ասելուց հետո… Մյուս պարագան էլ այն անհասկանալի «շորթերն» ու «ռիլզերն» են, կորոնավիրուսի թեստի սպասումներ… Այս թատրոնը սոսկ իրենց գոյություն է տալիս, իսկ մեզ էլ փորձում է շեղել»:

 Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031