Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է. նա նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարվեց ադրբեջանցիների կողմից

Դեկտեմբեր 27,2024 12:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է:

Ցավոք, մեր ժողովրդի հետ վերջին 6 տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմասն չմնաց նաև Դավիթ Իշխանյանը, ով նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարվեց ադրբեջանցիների կողմից:

Այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, չնայած իր բնույթով կազմակերպված, համակարգային գործողությունների շարք էր Արցախի և Հայաստանի դեմ, սակայն ինչ-որ առումով էլ, 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի իշխանության հանցավոր գործելակերպի հետևանքն էր:

Դավիթ Իշխանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով:

Ցավոք, Հայաստանի ղեկին գտնվող ապազգային ուժը` իր բարոյալքության սփռման և հակապետական գործունեությամբ բազում ծառայություններ է մատուցում մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031