«Սա ոչ միայն ամփոփիչ ասուլիս է, այլեւ մեր նոր սկզբի մասին է: Մենք այլ նպատակ եւ տեսիլք չունենք, քան չարիքի իշխանությանը հեռացնելը, որը լինելու է փողոցային պայքարի միջոցով: Ուրիշ տարբերակ չկա, քաղաքական լուծում կլինի դրա արդյունքում, թե երբ՝ այդ մասին կասեմ»,-ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ի թիվս այլնի, սրբազանն անդրադարձավ նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր մասնակցությամբ միջադեպին, որի համար Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել. «Այն, ինչ մտածում են այս մարդիկ, խոսում եւ գործում են իրենց ընտանիքներում, ուղղակիորեն արտահայտում են հրապարակներում: Սա աննախադեպ երեւույթ չէր, հիշում եք՝ ժամանակին ԱԺ նախագահի մայրն էր հայհոյում ու թքում, այսօր՝ Երեւանի քաղաքապետի հայրն է… Պատկերացրեք, թե իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են տեղի ունենում…»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ