Լրահոս
Օրվա լրահոսը

Անհաջողությունների պատասխանատվությունն իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան

Դեկտեմբեր 27,2024 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թե ինչ ունենք այսօր, բոլորիդ է հայտնի. բոլոր առումներով տապալված սահմանադրական կարգ, թշնամու բոլոր պահանջներն իրականացնող չիշխանություն, պարտադրված սահմանազատում, խաղաղության կեղծ օրակարգ, սպասվող հայրենահանձնումներ, ադրբեջանցիների չակերտավոր վերադարձի պահանջ, Սահմանադրության փոփոխության պահանջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ, անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ, պատանդառված ռազմագերիներ, գերի պահվող ռազմագերիներ, հանրային քաոս, ատելության եւ թշնամանքի սերմանում, սոցիալական անարդարություն, թմրամոլության եւ խաղամոլության տարածում, փողի եւ իշխանության պաշտամունք»,-ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով մեր ներկայի եւ հեռանկարի մասին:

«Զանազան անհաջողությունների եւ վերջնարդյունքին չհասնելու պատասխանատվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը իմ համբուրելի ժողովրդինը: Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը»,-հավելեց սրբազանը: Միաժամանակ նշեց. «Անհրաժեշտություն է այս չարիքը հեռացնելը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031