Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները

Դեկտեմբեր 27,2024 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության նախաձեռնությամբ Եվրասիական տարածքի երկրներից տասնյակ կամավորներ ժամանել են Անապա՝ Սև ծովում տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելու համար: Հիշեցնենք, որ երկու լցանավերի վթարից հետո ծով է հոսել 3700 տոննա մազութ, ինչը հանգեցրել է բնապահպանական լուրջ աղետի:

Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի, իսկ կամավորների միջազգային կազմն ընդգծում է, որ «Եվրասիա»-ն պատրաստ է նման իրավիճակների դեպքում օգնության հասնել մասնակից երկրներին: Սա վերահաստատում է միջազգային համերաշխության բարձր աստիճանը և աջակցությունը դժվարին պահերին:

Կամավորների թիմն արդեն տեղում է և ակտիվորեն զբաղվում է ափամերձ տարածքների մաքրմամբ: Կամավորների թվում են «Եվրասիա»-ի աշխատակիցները, գործընկերները և երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն կատարվածին և պատրաստ են օգնել բնապահպանական աղետի հետևանքների դեմ պայքարում:

VOLGONEFT 212 և VOLGONEFT 239 լցանավերի կործանումից հետո ջրի մեջ հսկայական քանակությամբ մազութ է լցվել: Հոսքը Անապայի շրջանում ափ է հանել նավթային զանգվածը, ինչը լայնածավալ բնապահպանական խնդիր է առաջացրել: Ներկայումս էկոակտիվիստներն ու կամավորները տարբեր երկրներից մեկնում են Անապա՝ իրենց ներդրումն ունենալու այս աղետի հետևանքների վերացման գործում:

Հատուկ ուշադրություն են գրավում հայ կամավորները, ովքեր կողք կողքի աշխատում են այլ երկրների կամավորների հետ: Նրանց մասնակցությունը ցույց է տալիս միասնության ոգին և անկախ սահմաններից օգնելու պատրաստակամությունը՝ հաստատելով, որ նման պահերին մենք բոլորս մեկ մեծ ընտանիք ենք:

Այս նախաձեռնությունը ընդգծում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևորությունը բնապահպանական աղետների դեմ պայքարում: Հայ կամավորների ներկայությունը «Եվրասիա» թիմի կազմում խոսում է այն մասին, որ եվրասիական տարածքի երկրները դժվար ժամանակներում կարող են ակնկալել միմյանց աջակցությունը:

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը առաջ մղելու նպատակով: Այն զբաղվում է երիտասարդների, դասախոսների և լրագրողների համար ծրագրերի իրականացման, ստաժավորումների և գործարար առաքելությունների, կրթական ճամբարների և մեդիա դպրոցների կազմակերպմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031