Լրահոս
Օրվա լրահոսը

MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին ՀՀ Ազգային ժողովի գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրելու համար ներկայացված դիմումը մերժվել է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 27,2024 10:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած հայտնի ամոթալի վեճից հետո, որոշում է կայացվել մերժել Վահե Մակարյանի` ԱԺ նոր՝ գարնանային նստաշրջանի համար լրագրողի հավատարմագրման դիմումը։

Որոշումը հենց Ալեն Սիմոնյանինն է։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ սկզբունքով են MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին զրկում նաև 2025 թվականին Ազգային Ժողովում հավատարմագրվելու իրավունքից:

Պահանջել էինք նաև ներկայացնել որոշման հիմքերը:

Հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից հայտնեցին․

«MediaHub.am լրատվամիջոցի լրագրող Վահե Մակարյանին ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրելու համար ներկայացված դիմումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ խորհրդի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ 062-Լ որոշմամբ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 16-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը», – ասված է պատասխանում։

Ազգային Ժողովի կողմից հղում արված որոշումը ենթադրում է․ 5-րդ կետով՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հավատարմագրման ներկայացված լրագրողը հավատարմագրման պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Աշխատակազմի կողմից ստացել է երկու նախազգուշացում։

6-րդ կետով՝ հավատարմագրման ներկայացվող լրագրողի հավատարմագրումը հավատարմագրման ներկայացման պահին նախորդող մեկ տարվա ժամանակահատվածում Աշխատակազմը վաղաժամ դադարեցրել է:

Այսինքն, ստացվում է, որ այսուհետև անգամ հավատարմագրումը վաղաժամ դադարեցնելու դեպքում՝ լրագրողը մեկ օրացուցային տարի խորհրդարան մտնելու իրավունք չի ունենա։ Ահա թե ինչպիսի նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը լրագրողների հավատարմագրման փուլի մեկնարկին ընդառաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ընդ որում, իր հաստատած կարգը հետին թվով է ուժ ստանում փաստացի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031