Նախկին նախագահներին բանավիճելու հրավիրող Փաշինյանին միջնորդավորված եւ սարկազմով բոլոր երեքն էլ մերժեցին, բայց հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանում հակաառաջարկ կար.
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի:Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի: Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց :Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա: Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»:
Այս պատասխանում, անկախ Փաշինյանից վերջնականապես սահմանազատվելուց, կա ռացիոնալ մաս` այո, ի՞նչ բանավեճ եւ ինչի՞ շուրջ` առանց բանակցային փաստաթղթերի ողջ պարունակությունը հրապարակելու, խոսքը ոչ միայն առաջարկների փաթեթների նախագծերի հրապարակման մասին է` դրանք այս կամ այն կերպ հրապարակվել են (փուլային տարբերակի նախագիծը եռանախագահների կողմից հրապարակվել է 1997 թվականին), այլ բոլոր նախագահների օրոք եւ բանակցային բոլոր ձեւաչափերում հանդիպումների մանրամասների, եւ դա պետք է անի ոչ միայն Փաշինյանը, այլեւ երեք նախագահները:
Այլեւս ի՞նչ ունեն կորցնելու` Արցախը կորցրել ենք, Հայաստանը բազմաթիվ սպառնալիքների առաջ է կանգնած, բա հանրության լայն շերտերը չիմանա՞ն` ինչ են բանակցել մեր գլխի վրայով մեր կողմից վարձված պաշտոնյաները, Հայաստանն ու Արցախը հո նրանց սեփականությունը չէի՞ ն, որ ով ոնց ուզել-բանակցել է, ու այդ մասին շատ քիչ բան է հայտնի հանրությանը:
Կարդացեք նաև
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում