Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ն և HouseNet-ը Արմավիրի մարզում

Դեկտեմբեր 26,2024 16:45

Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED» փաթեթում

Viva-ի հետ հնարավոր է զարգացնել սեփական ցանցը, ստեղծել բաժանորդային ընդհանուր բազա, ներկայացնել գրավիչ առաջարկ, գործել արդյունավետ կերպով և լինել նորարար: Ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող HouseNet ընկերությունը բավարարել է Viva-ի ներկայացրած պահանջներն ու համալրել «RED»-ի գործընկերների ցանկը:


Արդյունքում՝ «RED» սակագնային պլանն արդեն հասանելի է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, ինչպես նաև Մրգաշատ, Նորապատ, Սարդարապատ, Լենուղի, Արմավիր, Նալբանդյան, Այգեշատ, Հայկավան, Ջրաշեն և Նոր Արտագերս գյուղերում։ «RED»-ի 3-ը 1-ում փաթեթները ներառում են ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և բջջային կապ, ինչպես նաև «Иви» օնլայն կինոթատրոնի և «Kinodaran» հավելվածի հասանելիություն: Ֆիքսված ցանցն ընդլայնման փուլում է: Բաժանորդն օգտվում Viva-ի բջջային կապից, իսկ ֆիքսված օպերատորին ընտրում է իր հայեցողությամբ: «RED»-ը շահավետ փաթեթ է ընտանիքի համար:

            

Գործընկեր կազմակերպության ղեկավարները շրջայցով եղել են Նալբանդյանում՝ ազդարարելու համագործակցության մեկնարկը:

«Մարզերում կապի ենթակառուցվածքի համաչափ զարգացումն ու տարբեր ծառայությունների որակի ու հասանելիության ապահովումը մեզ համար առանցքային ուղղություններ են: Այդ նպատակով մենք ստեղծել ենք համագործակցային հարթակ, բաց՝ ֆիքսված կապի այն օպերատորների համար, որոնք բավարարում են որակի՝ Viva-ի սահմանած չափանիշները: Ծառայությունների համակցումից շահում են թե՛ ֆիքսված կապի օպերատորները, թե՛ բաժանորդները: Այսօր մեր նոր գործընկերոջ՝ HouseNet-ի հետ Արմավիրի մարզում ենք: Մենք շարունակում ենք ընդլայնել «RED» հարթակի աշխարհագրությունն ու գործընկերների ցանկը: Պատրա՛ստ եղեք անակնկալների», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:




«RED» սակագնային պլանն ունի երեք հիմնական և երեք մարզային փաթեթ: Հիմնական փաթեթներից կարող են օգտվել բոլոր հաճախորդները: Մարզային փաթեթները ստեղծվել են մարզաբնակ ընտանիքների կարիքների գնահատման հիման վրա: Դրանք առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ:

«Viva-ի «RED» սակագնային փաթեթները HouseNet-ի ռազմավարական ուղղվածության պարզ և համոզիչ արտացոլումն են՝ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորությունները հասանելի դարձնել մարզերի բնակիչներին: Մեզ համար սա ոչ միայն արժեքավոր համագործակցություն է, այլև Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացմանը աջակցելու կարևոր առաքելություն: Մենք հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում ծառայությունների հասանելիությանը գյուղական և սահմանամերձ շրջաններում, որտեղ մեր նորարարական լուծումներն առավել մեծ նշանակություն ունեն։ Նախաձեռնությունը միտված է ապահովել, որ այս տարածքների բնակիչներն ավելի լայն հնարավորություններ ունենան օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից՝ նպաստելով նրանց կրթական, բիզնես և սոցիալական ներառմանը։

HouseNet-ը վճռական է հասնել ցանկալի արդյունքների՝ շարունակական ներդրումներ կատարելով մարզերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այս նախագիծը ոչ միայն արդյունավետ կլինի, այլև մեծ պահանջարկ կվայելի», – նշել է HouseNet-ի համահիմնադիր Գևորգ Գադուկյանը:




Ավելի վաղ «RED» սակագնային պլանից օգտվելու հնարավորություն են ունեցել Շիրակում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում և Երևանում:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը, իսկ Հայաստանի այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները՝ օգտվել համարի տեղափոխելիության ծառայությունից, ապա միանալ «RED»-ին: «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն ևս կա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031