Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացավ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ Սուրեն Աբովյանի եւ Անահիտ Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը:
Նախորդ նիստում դատախազության ներկայացուցիչ Նարեկ Մովսիսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով, միջնորդել ամբաստանյալներին ճանաչել մեղավոր եւ պատժաչափ կիրառել. Մամիկոն Ասլանյանին՝ 8 տարի 6 ամիս՝ պատժի ժամկետից հաշվակցել արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, Սուրեն Աբովյանին՝ ազատազրկել 5 տարի 6 ամսով, իսկ Արեւհատ Հովհաննիսյանի համար պատիժ սահմանել ազատազրկում 3 տարով:
Պաշտպանական կողմը դատարանից խնդրել էր տրամադրել մեղադրողի ճառի ձայնագրությունը կամ գրավոր տարբերակը եւ ողջամիտ ժամանակ՝ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:
Այսօրվա նիստում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը պաշտպանական ճառը կառուցել էր երկու փուլից: Նա նախ մանրամասն անդրադարձավ ներկայացված մեղադրանքի եւ դատախազի ճառում արտահայտված իրավական հարցերին, այնուհետեւ հանգամանալից խոսեց մեղադրանքի փաստական հանգամանքների մասին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ