Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում դեկտեմբերին առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք

Դեկտեմբեր 26,2024 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները:

«Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման ընթացքում այս մարզում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք: Սա թեև համեմատաբար ցածր ցուցանիշ է, սակայն ոչ բավարար. բակային մորթը պետք է իսպառ բացառվի, իրացման ցանցը պարտավոր է ընդունել և վաճառել միայն սպանդանոցային ծագման միս»,- հանդիպման ժամանակ նշել է տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:

Լոռու մարզում փաստացի գործում է 12 սպանդանոց, որոնցից 11-ը ծառայություններ մատուցող են, որոնց ծառայություններից օգտվում են նաև հարակից Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչներն ու տնտեսավարողները:

Տնտեսվարողները ներկայացրել են խնդրի կարգավորման իրենց տեսակետները: Դրանք արձանագրվել են ՍԱՏՄ ներկայացուցիչների կողմից, կքննարկվեն և կառաջարկվի ընդունելի լուծում թե՛ ֆերմերների, թե՛ սպանդանոցների, և թե՛ իրացման կետերի համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031