«Բոլորս գիտակցում ենք, որ յուրաքանչյուր տեխնոլոգիական եւ վարվելակերպի փոփոխություն ժամանակ է պահանջում, եւ այն բոլոր դժվարությունները, որ ունենք, երեւանցիները շատ լավ մեզ հետ հաղթահարում են: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել եւ առկա խնդիրները վերացված լինեն»,- ամփոփիչ ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մի փուլում, երբ վստահ լինենք, որ բոլոր համակարգներն իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերն իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, այդ ժամանակվանից մեր հասարակական կարգի պահպանության աշխատակիցներն արդեն պարբերաբար այցելելու են ավտոբուսներ, եւ առանց տոմս երթեւեկող, արտոնյալ, բայց իրենց չպատկանող տոմսով երթեւեկող անձանց տուգանելու են»,-հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ