«Այս տարվա ընթացքում նոր շարժակազմ ենք ձեռք բերել, գնել ենք 15 նոր տրոլեյբուսներ՝ համար 2 երթուղու համար, միջակայքը 21 րոպեից նվազեցրել ենք 14 րոպե, նաեւ 171 նոր ավտոբուսներ ենք գնել…
Չգիտեմ տեսել եք, թե չէ ՝ վերջերս շատ տգեղ ֆոտո էր պտտվում, որտեղ ավտոբուսի հետեւի հատվածը բաց էր: Նման բոլոր մասնավոր ավտոբուսները դուրս են գալիս գծերից հունվարի 1-ից եւ փոխարինվում են մեր ձեռք բերած՝ նոր ավտոբուսներով»,- ամփոփիչ ասուլիսում ի թիվս այլնի ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հարցին՝ ինչպե՞ս են մասնավոր գծատերերին համոզել, որ դուրս գան, Ավինյանն այսպես արձագանքեց. «Անկեղծ ասած, համոզելու խնդիր չունենք, Երեւանի քաղաքապետարանն ունի բոլոր լիազորությունները՝ այդ ոլորտում որոշումներ կայացնելու համար: Երեւանի քաղաքապետարանը՝ ըստ իր գնումների ծրագրի նաեւ նախօրոք տեղեկացնելով բոլորին՝ որոշում է կայացրել, որ այդ գծերը այլեւս չեն կարող սպասարկվել մասնավոր գործընկերների կողմից՝ հաշվի առնելով շարժակազմի մաշվածությունը եւ այն գնումները, որոնք իրականացրել ենք»:
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ