Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաեւ մի փոքր հիվանդացել եք»․ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն խայթեցին միմյանց

Դեկտեմբեր 26,2024 18:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլ Վովաեւիչ, դա Ձեզ չի վերաբերվում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաեւ մի փոքր հիվանդացել եք, այդ պատճառով մենք Ձեզ ընկալում ենք իբրեւ մեր միության նոր, երիտասարդ անդամ, համենայնդեպս, արտաքուստ»,- այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵԱՏՄ տնտեսական խորհրդի բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեգնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա նկատեց, որ լավ կլիներ, որ ԵԱՏՄ դիտորդ-անդամների ղեկավարները մասնակցեին այս նիստերին, ոչ թե հեռուստատեսությամբ պատմեին, թե ինչ լավ են համագործակցում կառույցի հետ՝ նաեւ հեգնելով նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռակապով միանալը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեց նաեւ պահպանել ավանդույթը եւ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի բարձրագույն մարմնի ձմեռային նիստերը շարունակել անցկացնել ՌԴ-ում, իսկ գարնանային նիստերը՝ նախագահող երկրի մայրաքաղաքում։ Քանի որ ԵԱՏՄ-ում այս տարի Բելառուսն է նախագահում, նա առաջարկեց հաջորդ նիստը անցկացնել 2025 թվականի մայիս ամսվա վերջերում՝ Մինսկում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մինսկում էլ հայկական պատվիրակությունը նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։

«Խնդիրը ո՞րն է։ Մինսկը հեռո՞ւ է, թե՞ ոչ ոք չի կարող Ձեր տեղափոխումն իրականացնել։ Մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության տեղափոխությունը, եթե անհրաժեշտ է»,- շարունակեց հեգնել Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ինքը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել եւ այն մնում է ուժի մեջ եւ չի կարծում, թե սա այն ձեւաչափն է, որտեղ պետք է քննարկվեն նման հարցերը։ Ի հակադարձումն Լուկաշենկոյի այն դիտարկման, որ կքննարկեն Փաշինյանի առաջարկը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ»։

Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակեց․ «Միգուցե հեռուստացույց չլինի, հնարավոր չլինի հեռակապով միանալ․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031