«Ակտիվ քաղաքացի» հարթակը հնարավորություն է տալիս բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ հանրային քննարկում եւ թափանցիկ քվեարկություններ իրականացնելու համար: Ակտիվ քաղաքացի հարթակի հավելվածը քաղաքապետարանին հանձնարարականներ տալու բավականին արդյունավետ գործիք է»,-տարեկան ամփոփիչ ասուլիսում ի թիվս այլնի, ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում քաղաքապետարանի իրականացրած եւ ապագայում իրականացվելիք ծրագրերը:
Նրա խոսքով. «Քաղաքապետարանը բավականին արագ իր ենթակա կառույցներով արձագանքում է եւ ներբեռնելով «Ակտիվ քաղաքացի» հավելվածը՝ կարելի է արձանագրել քաղաքային խնդիրները: Սեղմ ժամկետներում ներդրել ենք նաև GIS համակարգը՝ տվյալների կառավարման համար, խոսքը տարբեր շերտերով էլեկտրոնային քարտեզների մասին է: Եթե նկատել եք՝ մենք շատ հաճախ խոսում ենք օդի որակից, խոսում ենք, որովհետեւ մեր GIS հարթակի վրա Երեւանի քաղաքապետարանը՝ նաեւ կառուցապատողներին նոր պահանջներ ներկայացնելով, տեղադրել է 151 տվիչներ ամբողջ քաղաքում, եւ մեր GIS հարթակում բոլորս տեսնում ենք Երեւանի օդի որակի հետ կապված այն խնդիրները, որոնք արձանագրվել են վերջերս: Սրանք շատ լավ հիմք են տալիս Երևանի քաղաքապետարանին հետագա քառամյա ծրագիր մշակելու համար՝ օդի որակի բարձրացման ուղղությամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ