Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները

Դեկտեմբեր 26,2024 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։

Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին, մասնավորապես, առցանց վաճառքների կազմակերպման հարցում պետական աջակցության հնարավորություններին, աշխատակիցների վերապատրաստմանն ու ընկերություններում սկսնակ մասնագետների ներգրավմանը։

Քննարկվել են նաև Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորություններն ու վերջիններիս մրցունակության բարձրացման ուղիները։
Անդրադարձ է կատարվել տեղական տեքստիլ արտադրանքի հետվերադարձի մեխանիզմներին առնչվող հարցերի, ճանաչելիության բարձրացման նպատակով միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանելու ոլորտի զարգացմանը և այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառումը, արտադրական կարողությունների արդիականացման աջակցման ծրագիրը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությանը պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև գերակա ոլորտում մաքսատուրքից ազատումը։

Հանդիպման արդյունքում նախարարը տվել է հանձնարարականներ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցերին ու խնդիրներին նախարարության լիազորությունների շրջանակում բավարար լուծումներ տալու վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031