Ermenihaber.am – Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։
Սամսունում բնակվող Աբդուլքադիրը ձերբկալվելուց հետո դատարանի կողմից ազատ էր արձակվել, այնուհետև կրկին ձերբակալվել է:
Պարզվել է, որ կասկածյալը նույն գրառումը նա կատարել է մեկ այլ սոցիալական մեդիա հարթակում ևս: Ուստի նրան կրկին ձերբակալելու որոշում է կայացվել: Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Աղբյուրը հայտնում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։