Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր արկի պայթյուն բերում է հողի քիմիական կառուցվածքի փոփոխության. Աշոտ Սաղյան

Դեկտեմբեր 26,2024 16:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի հիմնադիր համաժողովին

Սույն թվականի դեկտեմբերի 16-17-ը ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի հիմնադիր համաժողովին։ Համաժողովին մասնակցել են Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի գիտական, կրթական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԳԱԱ պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։

ԵԱՏՄ անդամ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհուրդը նպատակ ունի ձևավորել արդյունավետ մեխանիզմներ էկոլոգիական մարտահրավերների լուծման համար:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց. «Ժամանակակից հասարակության մեջ համակարգային բնապահպանական խնդիրների լուծումը հնարավոր չէ առանց մեր երկրների գիտնականների ջանքերի միավորման։ Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կդառնա գիտական առաջընթացի և բնապահպանական բարեկեցության հիմք։ Միասին մենք կարող ենք ստեղծել պայմաններ կյանքի որակի բարելավման համար»։

Ակադեմիկոս Սաղյանի առաջարկով նորաստեղծ խորհրդի նախագահ ընտրվեց Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին։

«Մեր խորհրդի նպատակն է կայուն գիտատեխնիկական հարթակի ձևավորումը, համատեղ նախաձեռնությունների մշակումը շրջակա միջավայրի պաշտպանության գործում, ինչպես նաև մեր երկրների միջև գիտական համագործակցության ամրապնդումը»,- նշեց Ալեքսանդր Կիլչեվսկին։

Աշոտ Սաղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ համակարգի բնապահպանական ուղղվածության կառույցները ներգրավված են ԵՄ և ԵԱՏՄ գիտական ծրագրերում, որոնք նպատակաուղղված են բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ կառույցներում իրականացվող հետազոտությունները, անդրադարձավ ՌԴ գիտական կառույցների հետ համագործակցությանը։

Ակադեմիկոս Սաղյանն անդրադարձավ ռազմական հակամարտությունների բացասական ազդեցությանն էկոհամակարգերի վրա։ «Հողերի տասնյակ հեկտարներ ոչնչանում են: Յուրաքանչյուր արկի պայթյուն բերում է հողի քիմիական կառուցվածքի փոփոխության։ Սրա մասին են վկայում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց անմիջական ականատեսն են եղել նրա բնակիչները՝ իմ հայրենակիցները։ Հողային ռեսուրսների արդյունավետ վերականգնման համար անհրաժեշտ է իրականացնել մասնագիտացված գիտական ​​հետազոտություններ՝ ուղղված աղտոտման հետևանքների վերացմանը։ Լեռնային Ղարաբաղի գիտական ​​կենտրոնում ՀՀ ԳԱԱ աջակցությամբ սկսվել էին այս ոլորտում գիտական ​​հետազոտությունները, որոնք, ցավոք, կասեցվեցին հայտնի իրադարձությունների պատճառով։ Քանի որ այլ տարածաշրջաններ ևս կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակում, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նման ուսումնասիրություններին։ Դա կպահանջի զգալի ժամանակ, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Հակառակ դեպքում հողի բնական վերականգնումը կարող է անշրջելի լինել», – ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031