Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իր՝ Ադրբեջանի ղեկավար դառնալու պահից տարբեր երկրների ներկայացուցիչներ փորձել են համոզել նրան հաշտվել Ղարաբաղի կորստի հետ». Ադրբեջանում վերլուծում են Փաշինյանի հայտարարությունները

Դեկտեմբեր 26,2024 16:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանում ևս վերլուծում են Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունները ԼՂ հիմնահարցի մասին։ Ադրբեջանական իշխանական տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, որ Փաշինյանը ստում է` նշելով․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի տեղավորվում նաև այն տրամաբանության մեջ, որ նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իր՝ Ադրբեջանի ղեկավար դառնալու պահից տարբեր երկրների ներկայացուցիչներ փորձել են համոզել նրան հաշտվել Ղարաբաղի կորստի հետ»։

Կարծում եմ ուշագրավ է նաև իշխանական այս ադրբեջանցի վերլուծաբանի մեկնաբանությունն առ այն, որ դա ընկալվում է որպես ազդակ՝ Ադրբեջանի պահանջներին ընդառաջ գնալու հարցում։ Կարելի է ենթադրել, որ խոսքը ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին է։

Իմ կարծիքով, ՄԽ լուծարումը դա միջազգային նշանակության քայլ է, դա նշանակում է, որ հակամարտող կողմերից մեկը կարող է ագրեսիայով հարց «լուծել» ու հետո միջազգային դերակատարները դա ընդունելու են, այդ դեպքում՝ ինչո՞ւ նույն չի կարելի անել աշխարհի տարբեր այլ անկյուններում, եթե ագրեսիայով են հարցեր լուծվելու, ապա դա մի մեծ «պանդորայի արկղ» է բացում՝ լուրջ ռիսկերով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031