ԱԺ խորհրդարանով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հեռանկարը ՀՀԿ ԳՄ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ՝ այդքան էլ հեռու չի։ Նա նկատի ունի իշխող ՔՊ-ում սկսված գործընթացը՝ Հովիկ Աղազարյանի հեռացումը, դրան հետեւած Հակոբ Ասլանյանի հեռացումը եւ սպասվող հնարավոր հեռացումները։ Այս ամենի մասին իր դիտարկումները Հայկ Մամիջանյանը բարձրաձայնեց հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսում:
Որ ՀՀ-ում իշխանափոխությանը ընդդիմության հիմնական նպատակն է եւ դա բխում ՀՀ անվտանգությունից, ընդդիմադիր քաղաքական գործչի համար միանշանակ է։ Այս համատեքստում, նա կարեւորում է հանրային լայն աջակցությունն ընդդիմադիր ուժերին, փողոցային պայքարն ու դրա նշանակությունը՝ առանց արտաքին ուժերի աջակցության․ «Եթե իշխանության ես գալիս այս կամ այն ուժերի աջակցությամբ, բացի հայ ժողովրդից, ավելի շատ հաշվետու ես լինում այդ ուժերին, քան ՀՀ քաղաքացիներին»։ Իրեն՝ Հայկ Մամիջանյանին եւ ՀՀԿ-ին, «մեր երկրի աղբը դեն նետելու համար»՝ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար «ոչ OK, ոչ էլ դաբրո» պետք չէ։ Նա նաեւ զգուշացրեց՝ առաջիկա պայքարում ՀՀԿ-ն լինելու է ամենավտանգավոր եւ ամենապատասխանատու տեղերում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Նա նաեւ նկատում է՝ մինչ այժմ Հայաստանում եղած ընդդիմադիր շարժումները՝ յուրաքանչյուրն էլ ավելի է մոտեցրել ՔՊ-ական իշխանության հեռացման գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ասուլիսն ամբողջությամբ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ