Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք. Մարիա Կարապետյան

Դեկտեմբեր 26,2024 15:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ահա այստեղ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը հոժարակամ բանավիճում է։ Ու թեև Հայաստանում է, բանավիճում է միջազգային հանրության հետ՝ «միջազգային հանրությունը մեզ ուզում է պարտադրել․․․», «միջազգային հանրությունը մոռանում է․․․», «երբեք չենք համաձայնի․․․»։

Այս ելույթից առաջ և հետո նա փորձում էր համոզել Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին, որոնք իր միջոցով դարձել էին Հայաստանի Հանրապետության առաջնորդներ, որ միջազգային հանրության հետ, այնուամենայնիվ, պետք է համաձայնել։ Փաստորեն ինքն իր հետ էլ կարող էր բանավիճել։ Դրա մեջ սարսափելի բան չկա, պարզապես պետք է ընդունել, որ այդպես էլ ես արել։
Սա 1996 թվականի հունիսն է՝ 1996 թվականի սեպտեմբերի ընտրություններին ընդառաջ։ Իսկ 1996 թվականի դեկտեմբերին այս «նախընտրական խոստմանը» հավատարիմ Առաջին նախագահը վետո դրեց Լիսաբոնի համաժողովի փաստաթղթին։

Առերեսում իսկապես պետք է, բանավիճել, խոսել, հատկապես եթե Առաջին նախագահը պնդում է, որ պատրաստ է ճշմարտության և պատմական պատասխանատվության։ Եւ դա պետք է անել այժմ, քանի որ կան հարցեր, որոնք նախկինում չէին տրվում, որովհետև խաղաղ լուծման ջատագովներին նեղ դրության մեջ պետք չէր դնել։

Օրինակ, արդյո՞ք ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գալը համաձայնեցված է եղել Առաջին նախագահի հետ։ Միայն առերեսումով կարելի է դուրս գալ «պարտադրված պատերազմ» ընդհանրական, ճիշտ ու ապահով ձևակերպման հետևից և պատմել ողջ ճշմարտությունը։ Իսկ գուցե զինվորականները դո՞ւրս էին եկել Հաղթանակած նախագահի վերահսկողությունից։ Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք։ Իսկ ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է։ Թե՞ ինչը լավն է՝ առաջին նախագահի արժանիքն է, ինչը վատն է՝ իր պատասխանատվությունը չէ։ Թե՞ սերունդներն այս հարցերը չեն ունենալու»։

 Մարիա Կարապետյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031