«Նիկոլ Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ ասել են՝ չեն բացառում, որ կբավարարեն Ադրբեջանի պահանջը՝ հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված», – այսօր՝ դեկտեմբերի 26-ին կայացած ամփոփիչ ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր լուծարմանը վերաբերող հարցին։
Հիշեցնենք, երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման՝ անգործության պատճառով, բայց դրա լավագույն տարբերակը կլինի ՀՀ-ի եւ Ադրբեջանի համատեղ առաջարկը։ Ադրբեջանը քանիցս է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջի մասին։
«Հիմա Ադրբեջանը ոչ թե պահանջում է, որ երբ ինքը ներկայացնի Մինսկի խմբի լուծարման առաջարկը, Հայաստանը դրան դեմ չլինի, այլ պահանջում է, որ Հայաստանը դրա համանախաձեռնողը լինի։ Փաշինյանենք դրա հետ կարծես թե «օքեյ» են։ Այն ամենը, ինչ արել է Փաշինյանը՝ Արցախ հանձնել, ՀՀ բանակցային դիրքերը ոչնչացնել, մեր անվտանգային երաշխիքները ոչնչացնել և այլն, դրանից հետո նորմալ մարդը պետք է ամոթից գետինը մտներ։ Լավ, առնվազն գոնե լռեր, ու երբ իրեն ասում են՝ դու դավաճան ես, կապիտուլյանտ ու հողատու, գլուխը կախեր, ամաչելով մի կողմ նայեր։ Բայց դրա փոխարեն՝ ինքն անցնում է հակահարձակման, ասում է՝ «դա վաղուց հանձնած էր», – ասաց Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին ՝ ուղղված ՀՀ երեք նախագահներին էլ, ՀՀԿ ԳՄ անդամն ասաց․ «Բանավիճող էիր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չորս տարի է՝ բանավեճի հրավեր է անում Արցախյան հակամարտության հետ կապված։ Վերջերս Վարդան Օսկանյանն է բանավեճի հրավեր արել։ Քո նպատակն է, որ ժողովուրդն իմանա, չէ՞, ի՞նչ տարբերություն՝ ում հետ ես բանավիճում, վեր կաց, բանավիճիր։ Ժողովուրդ ջան, այս բանավեճի պատմությունը՝ հավաքվել են ՊՈԱԿ-ով ու այլնով ու գծել են այս ամենը, գծել են Փաշինյանի ստատուսները, գծել ու ուղարկել են բոլոր երեսփոխանների ստատուսները, որոնք հոխորտալով խոսում են նախագահների մասին՝ Արթուր Հովհաննիսյանից մինչև Արեն Մկրտչյան, էն փափուկ խաղալիքի շորերով ելույթ ունեցող տղան։ Այդ ամենը գծված սցենար է, ընդ որում, դրան հաջորդ արար էլ կա։ Ես կանխատեսում եմ, կներես, պարոն Փաշինյան, եթե հաջորդ փարթիդ փչացնում եմ, որ հեսա մի թուղթ է գտնելու, օրինակ, Սլովակիայի որևէ վերլուծական կենտրոնի մշակած փաստաթուղթ, ասելու է՝ տեսեք, այստեղ գրված է, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։ Սա տևական շոու է, մի քանի ամիս գնացող»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Խոսելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին էլ, Հայկ Մամիջանյանը կարծիք հայտնեց՝ նրանք Նիկոլ Փաշինյանին պետք են սեփական PR-ի համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարց հնչեց նաեւ ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվող զենքի մասին։ Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ գալով իշխանության՝ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանը փոփոխության ենթարկեց ռուսական զենքի մատակարարման հերթական պայմանագիրը՝ անհրաժեշտ սպառազինության փոխարեն ձեռք բերելով SU-երը, որոնց հետ Նիկոլ Փաշինյանի սելֆին Հայաստանին արժեցավ մի քանի միլիոն դոլար եւ մի քանի հազար կյանք։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայկ Մամիջանյանը նաեւ իշխանության առաջին դեմքերին՝ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տալիս՝ գոնե համաձայնեցնել Արցախն իբրեւ նախկինների կողմից հանձնված լինելու իրենց հայտարարությունները՝ դրանցում նշվող ժամկետները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ասուլիսն ամբողջությամբ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ