Տոներին ծառայության սակագները չեն փոխվում, բայց ուղևորության արժեքը կարող է ավելի բարձր լինել պահանջարկի մեծացման պատճառով: Yandex Go-ն պատմում է, թե նախատոնական օրերին և Ամանորի գիշերը երբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել:
Երբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել
Ամանորին նախորդող հանգստյան օրերը սովորաբար ծանրաբեռնված են լինում տարատեսակ գործերով․ բոլորը փորձում են հասցնել ամանորյա նվերներ գնել, գնումներ կատարել տոնական սեղանի համար և ավարտին հասցնել վերջին գործերը։ Հիմնվելով 2023 թվականին Երևանում, Վանաձորում և Գյումրիում ծառայությունից օգտվելու տվյալների վրա՝ Yandex Go-ում կանխատեսել են, թե այս շաբաթ որ ժամերին է նախընտրելի ուղևորություն պատվիրել։
Շաբաթ օրը` դեկտեմբերի 28-ին, ավելի շահավետ կլինի ուղևորություն պատվիրել ցերեկը՝ 10:00-14:00 և երեկոյան՝ 20:00-22:30։ Կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, առավել շահավետ է մեքենա պատվիրել 11:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Դեկտեմբերի 31-ին ավելի շահավետ է ուղևորություն պատվիրել առավոտյան և մինչև 17:30: Երեկոյան վարորդները սկսում են ավարտել աշխատանքը, որպեսզի հասցնեն միանալ իրենց ընտանիքներին Ամանորը նշելու համար, ինչը նշանակում է, որ աշխատանքի մեջ մեքենաների քանակը նվազելու են, իսկ գները՝ ժամանակավորապես բարձրանալու են:
Կեսգիշերն անց և հունվարի 1-ի գիշերը՝ մինչև 2:00, շատերը տանը չեն մնում, զբոսանքի կամ հյուր են գնում։ Արդյունքում՝ պահանջարկը մեծանում է, իսկ գծի վրա վարորդները, ի տարբերություն սովորական գիշերների, ավելի քիչ են, հետևաբար ուղևորության գինը կարող է ավելի բարձր լինել: Ամանորի գիշերը հյուր գնալու, զբոսանքի դուրս գալու կամ, ընդհակառակը, տուն վերադառնալու ամենահարմար ժամանակը 2:00-3:30-ն է. պահանջարկը նվազում է, արժեքը՝ նույնպես:
Հունվարի 1-ին՝ ժամը 3:30-9:00, բոլորն ակտիվորեն ուղևորվում են տուն, հետևաբար այդ ժամանակ ուղևորության արժեքը կարող է ավելի բարձր լինել, իսկ մեքենային ստիպված կլինեք ավելի երկար սպասել:
Հունվարի 1-ի առավոտյան նախընտրելի է ուղևորություն պատվիրել 09:00-11:30, այդ ընթացքում վարորդները սկսում են գիծ դուրս գալ, իսկ մարդկանց մեծ մասը տոնակատարությունից հետո արդեն իսկ հասած է լինում տուն։
Լայֆհաքեր․ խնայելու ուրիշ ի՞նչ տարբերակ կա
- Կողմնորոշվեք պահանջարկի ինդեքսով
Որպեսզի օգտատերերը կարողանան ավելի լավ պլանավորել իրենց ուղևորությունները, Yandex Go հավելվածում հայտնվում է պահանջարկի ինդեքս ՝ հատուկ ցուցիչ, որն իրական ժամանակում ցույց է տալիս պահանջարկի մակարդակը: Պահանջարկի ինդեքսը կարող եք գտնել հավելվածի հիմնական էկրանի վերին ձախ անկյունում: Եթե գծի վրա ազատ մեքենաները բավարարում են, ցուցիչը լինում է կանաչ, իսկ ուղևորության արժեքը՝ սովորական: Եթե պահանջարկը մեծ է, ցուցիչը լինում է նարնջագույն կամ կարմիր, իսկ ուղևորության արժեքը՝ սովորականից բարձր։
- Օգտվեք «Քայլել» և «Սպասել» հուշումներից
Yandex Go-ում կան հուշումներ, որոնք թույլ են տալիս խնայել ուղևորությունների վրա անգամ մեծ պահանջարկի ժամանակ: Օրինակ՝ հավելվածը կարող է առաջարկել փոքր-ինչ ավելի երկար սպասել մեքենային կամ մի քանի րոպե քայլել դեպի նշված հասցեն, եթե հանկարծ ճանապարհին խցանում կա, կամ դժվար է մուտք գործել բակ: Ուղևորի համար նման ուղևորությունն ավելի էժան կլինի, իսկ վարորդը լրացուցիչ ժամանակ չի ծախսի և կկարողանա ավելի արագ գնալ նոր պատվերի հետևից։
- Մեքենա պատվիրեք ոչ կլոր ժամերի
Պահանջարկը կարող է փոքր-ինչ ցածր լինել, եթե մեքենա պատվիրեք ոչ թե կլոր ժամերի, այլ կլոր ժամերից 5-20 րոպե առաջ։ Օրինակ՝ եթե պլանավորում եք տնից դուրս գալ 15:00, լավ կանեք՝ ուղևորվեք 14:40:
Ինչի՞ց է կախված Նոր տարվա ճանապարհորդության արժեքը
Սակագները, որոնցով գոյանում է ամբողջ ուղևորության արժեքը՝ հիմնվելով 1 կիլոմետրի և 1 րոպե ճանապարհի արժեքի վրա, Ամանորին ընդառաջ չեն փոխվում։ Սակայն ուղևորության վերջնական արժեքի վրա ազդում են նաև պահանջարկի մակարդակը և գծի վրա ազատ մեքենաների քանակը․ եթե երթևեկել ցանկացողներն ավելի շատ են, քան ազատ վարորդները, ուղևորության արժեքը կարող է սովորականից բարձր լինել։
Նախատոնական օրերին մարդիկ ակտիվորեն շրջում են քաղաքում. շատերը շտապում են նվերներ գնել և հարազատներին ու սիրելիներին այցի գնալ: Բազմաթիվ մարդիկ միաժամանակ ուղևորություն են պատվիրում, ինչի հետևանքով պահանջարկը մեծանում է: Վարորդներն էլ իրենց հերթին են նախապատրաստվում տոներին, և նրանցից ոմանք կարող է դուրս չգան գիծ։
Որպեսզի կարգավորվի դիսբալանսը և ավելի շատ վարորդներ ներգրավվեն, ծառայությունն ավտոմատ կերպով ակտիվացնում է գնի բարձրացման գործակիցը: Սա ժամանակավոր լուծում է նրանց համար, որոնց հարկավոր է շտապ երթևեկել։ Գործակիցը նպաստում է, որպեսզի ավելի շատ վարորդներ դուրս գան գիծ, իսկ երբ նրանց թիվը դառնում է բավարար բոլոր ուղևորներին սպասարկելու համար, գները կարգավորվում են։
Տեղեկատվությունը կրում է խորհրդատվական բնույթ: Ուղևորությունների արժեքի և պահանջարկի իրական տատանումները կարող են տարբերվել: