Լրահոս
Օրվա լրահոսը

Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Դեկտեմբեր 26,2024 11:55

Ամունդի-Ակբան շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերության կողմից կառավարվող Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ են կատարվել ԵՄ – Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որն էլ ներդրումներ է կատարում վերականգնվող էներգետիկայի, առողջապահության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեխնոլոգիական և այլ ոլորտներում։

ԵՄ – Հայաստան ՓՄՁ Ֆոնդը, որը ներդրումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում, կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, որտեղ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է 6 մլն դոլար՝ ԵՄ – Հայաստան ՓՄՁ ֆոնդի ակտիվների 10%-ը։ Ֆոնդի ներդրումներից մեկը իրականացվել է ԷյՍիԷքս ընկերությունների խմբում, որը համաշխարհային թվային ակտիվների ոլորտում մասնագիտացված ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է:

Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային գծով տնօրեն Գրիգոր Հարությունյանը նշեց, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը, ըստ էության, հանդիսանում է հավասար բաժնետեր, հավասարապես կիսելով և  ռիսկերը և հաջողությունները։ «Ամբեր Կապիտալը իր փորձառությունը ներդնում է՝ աջակցելու ընկերությունների զարգացմանը բիզնես ծանոթությունների ու կապերի միջոցով՝ տրամադրելով ֆինանսական վերլուծություններ և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը ներդնելով ընկերությունում»: Նա ընդգծեց Ամունդի-Ակբայի ներդրման կարևորությունը ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի համար, որը նաև ազդակ էր այլ ինստիտուցիոնալ ներդրողների համար։

Իր խոսքում Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծեց, որ ԷյՍիԷքս Ինթերնեյշնլում կատարված ներդրումը կենսաթոշակային ֆոնդերին հնարավորություն տվեց անուղղակի կերպով ներդրումներ ունենալ նորարարական, տեխնոլոգիական ոլորտում, և օգտվել այն հնարավորություններից, որ իր հետ բերում է ոլորտի արագ զարգացումը: «Այս ամենի արդյունքում ակնկալվում է, որ կունենանք ավելի բարձր եկամտաբերություն, քանի որ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերը՝ որպես կանոն, ապահովում են ավելի բարձր եկամուտ, քան հրապարակային շուկաները, այս ամենը պետք է հանգեցնի կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ավելի բարձր մակարդակին և սա վերջին հաշվով պետք է արտացոլվի արդեն մեր ֆոնդերի մասնակիցների ապագա կենսաթոշակի մեջ»։

ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով՝ աշխարհի հեղինակավոր կրիպտո ընկերություններն իրենց համապատասխանության գործառնություններն իրականացնում են Երևանում, ինչը մեծ հպարտություն է ոչ միայն ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի, այլև Հայաստանի և հայ ազգի համար։ Նրա կարծիքով՝ սա մեծ ձեռքբերում է, քանի որ ամենադժվար ու առանցքային գործողությունները կատարվում են ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում ու ոչ էլ Չինաստանում, այլ Հայաստանում՝ Երևանում։ Հենրի Արսլանյանը նաև կարևորեց պրոֆեսիոնալ կենսաթոշակային ֆոնդ ունենալու նշանակությունը, որը մարդկանց հնարավորություն է տալիս գումար խնայել ապագայի համար։

ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի մյուս համահիմնադիր Թոմս Փաուդերսը նշեց․ «Մեր հաճախորդները միջազգային են՝ Հյուսիսային Ամերիկա, Կանադա, Եվրոպա, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, ինչպես նաև Արևելյան Ասիա։ Այս պահին չունենք տեղական ընկերություններ, բայց կառավարությունը շարունակաբար աջակցում է կարգավորումների տարածմանը, հուսով ենք, որ առաջիկայում ձեռք կբերենք հաճախորդներ նաև այստեղից»: Թոմս Փաուդերսի խոսքով՝ Ամբեր Կապիտալը ամենախելացի վենչուրային ներդրողներից է Հայաստանում։ «Նրանք տեսան մեր պոտենցիալը, որպես ընկերություն և աջակցեցին մեզ ֆինանսապես ընդլայնվելու, կապեր հաստատելու համար»։

 

ACX International -ը ընկերությունների խումբ է, որը համաշխարհային թվային ոլորտում գործող ընկերություններին մատուցում է համապատասխանության և հաճախորդների աջակցման ծառայություններ։ 4 տարիների ընթացքում ընկերության աշխատակիցների թիվը գերազանցեց 200-ը, ACX-ն էլ դարձավ այս ոլորտում շուկայի առաջատարը՝ հաճախորդներ ունենալով աշխարհի տարբեր կողմերում: ACX International-ի աշխատակիցների թվում շատ են սփյուռքահայերը, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս ծառայություններ մատուցել արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և շատ այլ լեզուներով։

 «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 549 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ սեպտեմբերի 30-ի դրությամբ շուրջ 2,2 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

 

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031