«Գալաքսի» ընկերությունների խումբը Ձիթողցյանների տուն-պատկերասրահում ամփոփել է 2024-ին կատարված աշխատանքները: Միջոցառմանը մասնակցել են խմբի կազմի 20-ից ավելի ընկերությունների շուրջ 100 ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձիք: Հանդիսավորությամբ և արտիստական միջավայրում մասնակիցներն ամփոփիչ զեկույցներով են հանդես եկել, ներկայացրել են տարվա ընթացքում հաստատագրված արդյունքները և ապագա պլանները: Արդեն հինգերորդ անգամ հրավիրվող տարեկան ժողովի պաշտոնական հատվածում ներկայացված են եղել կարևոր ու առանցքային ելույթներ:
«Այս տարի արդեն հինգերորդ տարին է, որ առանց օրենքի պահանջի մեր ամենամյա թափանցիկության և հաշվետվողականության զեկույցն ենք հրապարակում ընկերության պորտֆելի հետ համատեղ: Ինչպես գիտեք, բացառիկ ցուցանիշներ ունենք Հայաստանի միջինից բարձր աշխատավարձային շեմերով, որոշումներ կայացնող պաշտոններում կանանց ներգրավվածությամբ, և այս ցանկը շարունակական է: Բայց կարևորներից հարկ եմ համարում նշել, որ գործող նախագծերի ավելացման հաշին 282 նոր աշխատատեղեր ենք ստեղծել անցնող տարում: Կարևոր է գիտակցումը, որ մեր աշխատանքի արդյունքում միայն անցնող տարի ավելի քան 18 մլրդ դրամ հարկ ենք վճարել` կատարելով թե մեր բիզնես, և թե քաղաքացիական հանձնառությունը»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում հաշվետու ելույթներով հանդես են եկել Cofix Armenia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը, ով ներկայացրել է միջազգային երիտասարդական ու նորարարական Cofix-ի զարգացման պլանները Հայաստանում, թվային հավելվածի բեռնումների թիվն ու նոր բացվող մասնաճյուղերի քարտեզը:
Time Georgia-ի գլխավոր տնօրեն Քեթեվան Գաբիտաշվիլին ներկայացնելով Թայմի վրացական ճամփորդությունը՝ նշել է, որ բրենդի ճանաչվածությունը կայուն աճ է գրանցում, որի մասին խոսում են թվերը: 2024 թվականին ընկերությունը ունեցել է 81-% աճ: Իսկ Chronograph Georgia-ի գլխավոր տնօրեն Թամար Գելաշվիլին հայտնել է, որ անցնող տարվա ընթացքում վաճառվել է շուրջ 23,000 ժամացույց` ընդգծելով Խրոնոգրաֆի բացառիկությունը համաշխարհային բրենդների ներկայացվածությամբ:
TOUS-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սիմոնենկոն, ի թիվս ընկերության ձեռքբերումների հայտնել է, որ միայն 2024 թվականին Բելառուսում 6 մասնաճյուղ է բացվել:
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը իր երախտագիտությունն է հայտնել «Գալաքսի» ընտանիքին` ֆանտաստիկ արդյունքներ ապահովելու համար:
«Այսօր մենք կարող ենք հստակ ասել, որ մեր ընկերության ամենամեծ ձեռքբերումները միայն թվերը կամ նախագծերը չեն։ Մեր իրական ձեռքբերումը մարդիկ են, ովքեր օրըստօրե դարձնում են անհնարինը հնարավոր։ Եթե ամփոփենք արդյունքները բոլոր ընկերությունների մասով, ապա կարելի է փաստել, որ մեր ռազմավարական զարգացման բոլոր 4 ուղղություններով ունեցել ենք և՛ նշանակալի զարգացումներ, և՛ որ ամենակարևորն է, ապագայի հստակ պլանավորում` 3-5 տարվա ռազմավարություններով»,-նշել է Արտյոմ Խաչատրյանը:
Հավելենք, որ 2024-ի տարեկան հավաքը նշանակալի էր հատկապես «Գալաքսի» ընկերությունների խմբի ընկերությունների պարգևատրման արարողությամբ՝ ընկերությունների խմբի երեք արժեհամակարգերի՝ Forward thinking, Game–changing, Continous Learning ուղղություններով կատարած աշխատանքի համար:
Նշենք, որ միջոցառման կազմակերպման գործընկերը «ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հաղորդակցական ընկերությունն էր:
***
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է 64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել 10,000-ից ավելի մարդիկ։
«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ՓԲԸ /Պատվիրակված կողմ
Մամլո Հաղորդագրություն,