Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Այս իշխանության հետ ժողովրդավարություն ակնկալելու շանսը բացթողնված է, այդ ամենը տեղի ունեցավ ոչ թե իշխանության, այլ քաղհասարակության մեղքով». «Հրապարակ»

Դեկտեմբեր 26,2024 11:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» այն հարցին, թե 2024 թվականն ինչպիսի տարի էր մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատության տեսանկյունից, նշեց. «Մենք վերադառնում ենք այն նույն տրամաբանության մեջ, որը մերժել էինք 2018 թվականին: Հայաստանը բազմաթիվ չափորոշիչներով այլեւս իրավական պետություն համարվել չի կարող, որովհետեւ համակարգային կոռուպցիան այլեւս ակնհայտ է անգամ այն մարդկանց համար, ովքեր սկզբունքորեն չեն ուզում տեսնել դա, դրա ամենավառ ապացույցը տարբեր՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումներն են, SMS-ի միջոցով մարդկանց աշխատանքից հեռացնելը, դատական համակարգի աշխատանքին միջամտելը, ըստ նպատակահարմարության քրեական գործեր հարուցելը, յուրայիններին արդարացնելը եւ այլն»:

Բայց Նիկոլ Փաշինյանը նաեւ տարբեր կանանց բարձր պաշտոններ է վստահում, այդկերպ փորձ է անում դեմոկրատ երեւալ, հաճոյանալ Արեւմուտքին։ «Կանանց զուտ ֆիզիկական իմաստով այդ պաշտոններում նշանակելը չի նշանակում, որ նույն այդ կանանց իրավունքները պաշտպանված են, դրանք զուտ ձեւական փաթեթավորման տեսանկյունից են ներկայացվում մեզ, Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայանալ ժողովրդավար մեկը, որը հետաքրքրված է նաեւ կանանց իրավունքներով: Բայց եթե նույն այդ կանանցից ինչ-որ մեկը համարձակվի հակադրվել Փաշինյանին, նույն այդ կանանց անձնական տվյալները կդառնան քննարկման առարկա, ինչպես եղավ Հովիկ Աղազարյանի պարագայում: Կլինի կին, թե տղամարդ, եթե Փաշինյանի կողմից ստանում է պաշտոն, պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ինչ ճակատագրի կարող է արժանանալ:

Այս իշխանության հետ ժողովրդավարություն ակնկալելու շանսը բացթողնված է, այդ ամենը տեղի ունեցավ ոչ թե իշխանության, այլ քաղհասարակության մեղքով, երբ քաղհասարակությունը չի լինում հետեւողական եւ պահանջատեր, երբ չի ուզում տեսնել կամ համակերպվում է ինչ-ինչ անընդունելի երեւույթների հետ, երբ բաց ես թողնում խնդիրները բարձրաձայնելու ժամանակը, դառնում ես ավտորիտար պետություն, նպաստում ես, որ իշխանությունը գնա դեպի դիկտատուրա: Քաղհասարակությունը երբեք չպետք է հարմարվի իշխանությանը:

Խոսքն այն բոլոր հասարակական կազմակերպությունների մասին է, որոնք նախկինում համաչափ ու ողջամիտ աշխատանք էին տանում, մեծ հեղինակություն էին վայելում միջազգային գործընկերների շրջանում, ունեն մեծ ճանապարհ, որ անցել են պատվով, բայց այսօր սկզբունքորեն չեն ուզում տեսնել այս իշխանության արածները, չեն ուզում նույնանման գնահատականներ տալ Փաշինյանի իշխանությանը», – եզրափակեց իրավապաշտպանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031