Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայում ՀՀ նախկին դեսպան. «Գերիների հարցը եւս արտաքին քաղաքականության եւ ձախողված դիվանագիտության արդյունքն է. «Հրապարակ»

Դեկտեմբեր 26,2024 10:56

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանը:

– Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին է արդեն խոսվում: Ադրբեջանի կողմից կա պահանջ, որ 300 հազար ազերի բնակեցվի Հայաստանում: Հայաստանը կարող է միջազգային ատյաններից հետ վերցնել Բաքվի դեմ բոլոր հայցերը եւ հետայսու որեւէ հայց չներկայացնել Բաքվի բռնապետական, ավտորիտար, արնախում ռեժիմի դեմ: Դա արվում է Ալիեւի հետ իբրեւ թե խաղաղություն հաստատելու համար: Ի՞նչ հետեւություններ եք անում՝ լսելով այս ամենի մասին:

– Նույն գործընթացի տարբեր շղթաների մասին է խոսքը, խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության, եթե չասենք՝ տապալման, ապա գոնե խիստ թուլացման եւ դիվանագիտության լուրջ բացթողումների մասին է: Այն կետին ենք հասել, որ Ադրբեջանը Հայաստանին սահմանադրական փոփոխություններ ու 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնելու պահանջ է ներկայացնում: Սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ ձախողումների է ենթարկվել: Ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը ձախողվել մի երկրում, որը խիստ կախված է իր արտաքին քաղաքականությունից։ Սա է հարցը: Հայաստանը պետք է դաշնակիցներ ձեռք բերեր, եղած դաշնակիցների հետ հարաբերություններն ամրապնդեր, տարբեր արտաքին քաղաքական հարցեր լուծեր, սակայն այսօր մեծ խնդիրների առաջ է կանգնած:

– Նաեւ հայ ռազմագերիներին Հայաստանը չի պահանջում Բաքվից:

– Սա էլ նույն խնդրի շարունակությունն է: Գերիների հարցը եւս արտաքին քաղաքականության եւ ձախողված դիվանագիտության արդյունքն է: Չես կարող արտաքին հարաբերություններում այսքան թույլ լինել կամ ընդհանրապես չլինել եւ խնդիրներ լուծել: Եթե դու նախընտրում ես արտաքին քաղաքականություն չունենալ, ապա ոչ մի հարցում հաջողություն չես ունենալու: Ինչպես միշտ, պետք է մատնանշենք Իսրայելը, որը մեզ համար պետք է օրինակ լիներ: Այն բավականին փոքր երկիր է, շրջապատված թշնամիներով, կարողանում է իր դիվանագիտական հարաբերություններով ու ռազմական ուժով իր առջեւ ծառացած բոլոր հարցերը լուծել` արդյունավետորեն: Մենք Իսրայելից շատ բան ունենք սովորելու:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031