Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է ջրային կոմիտեի նախկին նախագահը

Դեկտեմբեր 26,2024 10:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան կալանավորել են Աբովյանի նախկին քաղաքապետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գեւորգյանին: Ըստ նույն աղբյուրի, պատճառը կոռուպցիոն գործողություններն են:

Ջրային կոմիտեի հանրային կապերի համակարգող Անուշ Մարտիրոսյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ կոմիտեում որեւէ տեղեկություն չունեն, հետեւաբար չեն կարող մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Վահագն Գեւորգյանը դեկտեմբերի 20-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Մանրամասները՝ առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ջրային կոմիտեի նախկին նախագահն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա տնային կալանքը. «Վարույթի շրջանակներում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031