Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ բյուջեում անընդհատ նոր ճաքեր են բացվում, կառավարությունը տրամադրված է ինչքան հնարավոր է շատ վարկային միջոցներ ներգրավել. «Փաստ»

Դեկտեմբեր 26,2024 10:44

Տնտեսական ակտիվության տեմպերի նվազման ֆոնին այս տարին աչքի ընկավ նաև պետական պարտքի ծավալների ռեկորդային ավելացմամբ՝ կազմելով մոտ 12,6 մլրդ դոլար։ Նկատի ունենանք, որ երեք ամիսը մեկ պետական պարտքն ավելի քան 100 մլն դոլարով ավելանում է։ Ավելին, ֆինանսական տարին ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում այս տեմպն ավելի է արագանում։ Եթե պարտքի աճի տեմպերը շարունակվեն նաև հաջորդ տարիներին, ապա Հայաստանը կարող է բախվել ֆինանսական կայունության խնդիրներին և միջազգային վարկանիշային գործակալությունների գնահատականների նվազեցմանը։

Ու այնպես չէ, որ պարտքն էլ տնտեսության որոշ ուղղություններ խթանելու նպատակին է ծառայում։ Դրանցով ընդամենը բյուջեում առկա ճեղքվածքները փակելու խնդիր է լուծվում, որը հավելյալ էֆեկտ ունենալ չի կարող։ Ու քանի որ բյուջեում անընդհատ նոր ճաքեր են բացվում, կառավարությունը տրամադրված է ինչքան հնարավոր է շատ վարկային միջոցներ ներգրավել։

Անցնող տարին աչքի ընկավ նաև հարկային բեռի ծանրացմանն ուղղած նախաձեռնությունների առաջքաշմամբ։ Ողջ ընթացքում իշխանությունները մտածում էին, թե ինչ ոլորտներում կարող են նոր հարկեր ու տուրքեր ներմուծել։ Արդյունքում անցում է կատարվում հարկային համահարթեցման, երբ փոքր ու միջին բիզնեսին տրված հարկային արտոնությունները վերացվում են, որի արդյունքում բիզնեսի այս հատվածը կորցնում է իր մրցակցայնությունը խոշորների համեմատ։ Սպասվում է, որ հարկային բեռի առումով հաջորդ տարին էլ ավելի ծանր է լինելու։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031