«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հակոբ Սիմիդյանի գլխավորած շրջակա միջավայրի նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա: Նախարարությունը, ըստ փաստաթղթերի, կատարել է գնումը, բայց ապրանքը չի ստացել, որից հետո պայմանագիրը լուծվել է, բայց էկոպարեկների համար անհրաժեշտ ձեռնաշղթաները դեռ չեն ստացվել:
Հարցը դիտարկելով երկու տեսանկյունից (գոյատևելու և բնության պահպանության) փաստենք, որ հայրենի իշխանությունները, տվյալ դեպքում ՇՄ նախարարությունը, դեռ բնությունը վնասելու սկզբունքով է գործում: Բացի անտառների ոչնչացումից շարունակվում է նաև Սևանի սիգի դեմ անարդյունավետ պայքարը, ջրային ռեսուրսների անխնա վատնումը, օդի անթույլատրելի աղտոտվածությունը և այլն և այլն:
Եվ ամփոփելով սկզբում հիշատակված ձկնորսների թեման պետք է ասել, թե վատ նորությունը ձկնորսների համար այն է, որ ձեռնաշղթաները «ճանապարհին» են, իսկ լավը` որ հայտնի չէ, թե դրանք ե՞րբ տեղ կհասնեն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում