ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը եւս ազատման դիմում գրեց ու հեռացավ նախարարությունից։ Դավիթ Խուդաթյանի՝ նախարար դառնալուց հետո Մելքոնյանին կանչել են հետ՝ նույն աշխատանքին, սակայն Սանոսյանի ընկերը մերժել է։
Մելքոնյանն ասաց. «Մինչև Դավիթ Խուդաթյանի նախարար նշանակվելը հետ գնալու առաջարկ եմ ստացել, 5-օրյա ժամկետում իրավունք ունեի դիմումս հետ կանչել, հետ չեմ վերցրել», քանի որ նախընտրում է անձնական բիզնեսներով զբաղվել՝ Վարդենիսում կաթնամթերքի գործարան ունեն, վերջապես ժամանակ ունի ժողովրդի հետ շփվելու։
Արամ Մելքոնյանը Վարդենիսի նախկին քաղաքապետն էր, վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Միասնական Վարդենիսն» ու «Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոալիցիա կազմեցին, ՔՊ-ն քաղաքապետի աթոռը մեծ պայքարի գնով զիջեց 2 ընդդիմադիր ուժերի կոալիցիային։
Հետաքրքրվեցինք` իսկ Վարդենիսում ընդդիմության եւ իշխանության ճամբարներ կա՞ն, ասում են` ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած նախկին ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել։ Մելքոնյանը հաստատեց տեղեկությունը. «Քաղաքապետի աթոռին նստելու առաջին օրվանից ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել, հարցն այն է, որ ՔՊ-ն չի ընդունում, որովհետեւ մաքուր չեն աշխատում, ճիշտ չեն աշխատում»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում