IDC վերլուծական ընկերության տվյալներով՝ 2024 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում կրելի սարքերի վաճառքների ծավալով Huawei-ը միջազգային շուկայում զբաղեցրել է առաջին տեղը:
Վարկանշային բարձր ցուցանիշը վերահաստատում է ընկերության դիրքը՝ որպես ոլորտի առաջատարի, որ, համադրելով էլեգանտ դիզայնն ու լայն ֆունկցիոնալությունը, մշտապես ներկայանում է բարձր տեխնոլոգիական արտադրանքներով, օրինակ՝ առողջության մոնիտորինգին և սպորտին ծառայող լուծումներով: Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս Huawei-ի հանձնառությունը՝ նպաստելու նորարարություններին և կրելի սարքերի ոլորտի շարունակական զարգացմանը:
Կարդացեք նաև
2024 թվականի առաջին երեք եռամսյակներում կրելի սարքեր արտադրող թոփ 5 ընկերություններն` ըստ վաճառքների ծավալի, շուկայի մասնաբաժնի ու տարեկան աճի (վաճառքների քանակը հաշվարկվում է միլիոններով)
Աղբյուր՝ Կրելի սարքերի համաշխարհային վաճառքների վերաբերյալ IDC հաշվետվություն (2024-ի 3-րդ եռամսյակ)
Huawei՝ կրելի սարքերի շուկայի գլխավոր խաղացողն աշխարհում
IDC-ի հաշվետվությունում նաև նշվում է, որ, չնայած 2024-ին աշխարհի տարբեր ընկերություններ ունեցել են խելացի ժամացույցների և թևնոցների վաճառքների անկում, չինական արտադրողների տարեկան վաճառքների աճը կազմել է 20,1%։
Այդ ընկերությունների շարքում առանձնանում է Huawei-ը գլոբալ վաճառքների տպավորիչ աճով՝ 44,3%: Սա ընկերությունը դարձնում է առաջինը և՛ գլոբալ, և՛ տեղական շուկաներում, առաջինում՝ 16,9%, երկրորդում՝ 35,7% մասնաբաժիններով:
Ընկերության արտառոց հաջողությունը վկայում է շուկայում նրա վստահելի դիրքի և գործունեության երկար տարիների ընթացքում կուտակած մեծ փորձի մասին:
2024-ին թողարկված լավագույն կրելի սարքերը
Այս տարի Huawei-ը զգալիորեն ընդլայնել է իր արտադրանքների շարքը՝ ներկայացնելով այնպիսի եզակի սարքեր, ինչպիսիք են HUAWEI WATCH FIT 3-ը, HUAWEI WATCH GT 5-ը և HUAWEI WATCH D2-ը:
HUAWEI WATCH D2-ն ապահովում է արյան ճնշման մոնիտորինգի[1] 24-ժամյա հնարավորություն (ABPM – Ambulatory Blood Pressure Monitoring), ընդ որում՝ բժշկական մակարդակով, իսկ HUAWEI WATCH FIT 3-ը դիրքավորված է որպես առողջության մոնիտորինգի համապարփակ գործիք` օժտված այնպիսի օգտակար ֆունկցիաներով, ինչպիսիք են սննդի կալորիաներին հետևելու և վերլուծելու հնարավորությունները:
HUAWEI WATCH GT 5-ը, որ միավորում է HUAWEI TruSense-ի նոր համակարգը և սպորտային նորագույն հնարավորությունները, գրավել է բազմաթիվ օգտագործողներին ամբողջ աշխարհում և ստացել բարձր գնահատականներ այնպիսի առաջատար պարբերականներից, ինչպիսիք են WAREABLE-ը և ANDROID AUTHORITY-ն:
Huawei սարքերը նախանշում են կրելի սարքերի ապագան և սահմանում են ոլորտի նոր չափանիշներ:
Շնորհիվ ընկերության առաջարկած նորարարական լուծումների՝ այժմ աշխարհի ցանկացած կետում օգտագործողների համար հասանելի են առողջության ցուցանիշներին հետևելու վերջին հնարավորությունները, որոնք բոլորովին նոր մակարդակի են հասցնում մարդկային կյանքի որակը:
Բրենդի ամրապնդումը գովազդային նոր գործիքների միջոցով
Huawei-ը կարողացել է շահել սպառողների վստահությունը Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Բրենդի դիրքերի ամրապնդումը հնարավոր է դարձել տեղական շուկաների առանձնահատկություններին արագ հարմարվելու և մարքեթինգային բազմակողմանի ստրատեգիաներ կիրառելու շնորհիվ։
Օրինակ, խելամիտ որոշում էր Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Մո Ֆարային և հայտնի ֆիթնես-ինֆլյուենսեր Պամելա Ռայֆին որպես HUAWEI սարքերի ամբասադորներ ընտրելը։ Նրանք նաև որպես գլխավոր հաղորդավարներ հանդես են եկել նոր սարքերի ցուցադրությունների ժամանակ Դուբայում, Բարսելոնայում և Բրազիլիայում։ Այսպես Huawei-ը ամրապնդել է կապը սպառողների հետ և նպաստել իր սարքերի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին:
«Վառեք ակտիվության օղակները» և «Տեխնոլոգիաներ խնամքի համար» միջոցառումները նույնպես ամրապնդել են Huawei կրելի սարքերի դիրքերը՝ որպես անձնական օգնականներ, որոնք ապահովում են օպտիմալ ֆիզիկական վիճակի պահպանմանը նպաստող բազմաթիվ ֆունկցիաներ:
Այս քայլերն ու որոշումները, որոնք վերահաստատում են Huawei-ի՝ որպես կրելի սարքերի արտադրության առաջատարի դիրքը և օգնում են գրավել օգտատերերի ուշադրությունը, վկայում են ընկերության անսասան հանձնառությունը՝ խթանելու տեխնոլոգիական նորարարությունը և օգտագործողներին առաջարկելու բացառիկ որակով գաջեթներ ու սարքեր:
[1] Սարքը նախատեսված չէ բժշկական պրոֆեսիոնալ օգտագործման համար: Արձանագրված արդյունքները չպետք է օգտագործվեն որպես հիմք բժշկական ախտորոշման կամ բուժման համար: