Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. «Տնտեսության մոնոկառուցվածքը և օլիգարխիկ կառուցվածքն այս կաբինետին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել». «168 ժամ»

Դեկտեմբեր 26,2024 09:00

Ֆինանսների նախարարության սպասումներով պետական պարտքը 2024թ. վերջին կլինի մոտավորապես 49.8 տոկոս․ այս մասին տարեվերջի ամփոփիչ ասուլիսում հայտնել է նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Դա կախված կլինի ՀՆԱ-ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Մեր նախնական գնահատականով` ՀՆԱ-ն կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,- նշել է նա՝ տեղեկացնելով նաև, որ 2025թ․ Հայաստանը պետք է վճարի 1,6 մլրդ դոլար պարտքի հիմնական գումարը մարելու համար և ևս 780 մլն դոլար՝ պարտքի սպասարկման համար։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց՝ պարտքի ցուցանիշը կայունության միջակայքում է, սակայն ռիսկերն ու մտահոգությունները կապված են տնտեսական աճի ու, ընդհանրապես, մեր տնտեսական համակարգի կառուցվածքի հետ։

«Տնտեսական աճը որակական և ներառական չէ, այն հիմնված է ավանդական ոլորտների՝ հանքարդյունաբերության, խաղաբիզնեսի, ծառայությունների ոլորտի, առևտրի ու շինարարական փուչիկների վրա,- պարզաբանեց տնտեսագետը և մանրամասնեց,- Այսինքն՝ երկարաժամկետ մտահոգությունները հենց հաջորդ տարվա համար են․ հարկային մուտքերի բարձր նշաձող է սահմանված, ինչն անիրատեսական է։

Տնտեսության մոնոկառուցվածքը և օլիգարխիկ կառուցվածքն այս կաբինետին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել և առաջիկայում այդ ռիսկերը դառնալու են լուրջ պրոբլեմ և կարող են ոչ միայն ֆինանսական, այլև տնտեսական համակարգը բերել կոլապսի»։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031