Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն հայտարարությունները, թե անընդունելի են նման հանդիպումները ԲԴԽ նախագահի կողմից և հրաժարականի պահանջը, կարող են դիտարկվել որպես միջամտություն ԲԴԽ-ի և դատական իշխանության անկախությանը»

Դեկտեմբեր 25,2024 23:20

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցությունն ու դրա զարգացման պոտենցիալը։

Անգամ ավելին, քննարկվել է, որ ՀՀ դատավորները կարող են վերապատրաստումներ անցնել ՌԴ արդարադատության ակադեմիայում։

Հիմա հարց. ինչի՞ շուրջ են հայաստանյան դատավորները համագործակցելու ռուսաստանյան դատավորների հետ և ի՞նչ են սովորելու ՌԴ արդարադատության ակադեմիայում։ Կարող եք միացնել ձեր երևակայությունները»:

Նման քննադատություններին արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ գրելով. «Վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանդիպումները որոշ շրջանակներում քննադատության և անգամ հրաժարականը պահանջելու առարկա են դարձել։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումներ է ունեցել։ Նա մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, ընդունել է Ղազախստանի դեսպանին, ինչպես նաև հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ապագայում հանդիպումներ կարող է ունենալ ԱՄՆ, ԵՄ դեսպանների հետ և դրանից նույնպես պե՞տք է հայոց պատմությունը սարքել:

ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ ԲԴԽ-ն անկախ մարմին է, որը գործում է դատական համակարգի անկախությունն ապահովելու նպատակով։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածում։

Հարկ է ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն կաշկանդված չէ հանդիպել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ցանկացած դեսպանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Եվ այն հայտարարությունները, թե անընդունելի են նման հանդիպումները ԲԴԽ նախագահի կողմից և հրաժարականի պահանջը, կարող են դիտարկվել որպես միջամտություն ԲԴԽ-ի և դատական իշխանության անկախությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031